Guided Self-Learning program in cybersecurity

Event ended

When: Saturday, August 1

Organizer: TUMO Labs

Համառություն, վառվող աչքեր ու հետաքրքրասիրություն՝ սրանք են կիբեռանվտանգության ոլորտում հաջողելու ամենակարևոր հմտությունները 👀 Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակում Թումո լաբերի կազմակերպած քննարկումը նվիրված էր ապագա մասնագետների կրթական ճանապարհին ու Հայաստանում մասնագիտության նկատմամբ աճող պահանջարկին։ Մասնակիցներն ընդգծեցին թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում ոլորտի բացերն ու մասնագետների պակասը, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք բացվում են կրթությամբ ու ինքնակատարելագործմամբ համառորեն զբաղվող ուսանողների համար։ Դու կարող ես սկսել ճանապարհդ կիբեռանվտանգության ոլորտում՝ միանալով արդեն օգոստոսին մեկնարկող Ուղղորդված ինքնուսուցման ծրագրին և ընտրելով կիբեռանվտանգության ուղղությունը։ Մենք հավաքել ենք ոլորտի ամենաթարմ ու արդիական ռեսուրսներն ու գիտելիքների բազան, քեզ մնում է պարզապես գրանցվել ու սկսել սովորել։ Ծրագիրն անվճար է և բաց 18 տարին լրացած բոլոր ցանկացողների համար, իսկ դիմելու վերջնաժամկետը հուլիսի 26-ն է։ Միանալու համար անցիր bio-ում հղումով 👆 Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 🇪🇺 #TUMOLabs #GSL Persistence, curiosity, and a genuine passion for learning – these are the most important qualities for succeeding in cybersecurity 👀 The discussion organized by TUMO Labs at German Agency for International Cooperation (GIZ) office focused on the educational journey of future cybersecurity professionals and the growing demand for the field in Armenia. Speakers highlighted the shortage of…