Event ended
When: Saturday, August 1 at 07:00 PM
Where: Հանրապետության 32, Armenia, Yerevan, Hanrapetutyan Street, 32
Organizer: RAMBALKOSHE
Էպիգրաֆը, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և Ռամբալկօշէ մշակութային հիմնադրամը հրավիրում են «Մեր մանկության ֆիլմերը» ցուցադրության բացմանը՝ օգոստոսի 1-ին, 19:00-ին Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան շենքում։ «musæum» նախագծի շրջանակում կազմակերպված ցուցադրության հիմքում «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերի ազդագրերն են՝ Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից։ Ցուցադրության համար ընտրվել են 1958–1985 թվականներին ստեղծված 28 կինոազդագրեր, որոնք համարվում են խորհրդահայ գրաֆիկայի լավագույն նմուշներից։ Երկար ժամանակ մոռացության մատնված այս գործերը միայն վերջին տասնամյակներում են արժանացել նոր ուշադրության՝ սակավաթիվ ուսումնասիրությունների և ցուցադրությունների շնորհիվ։ Այս նախագիծը ևս մեկ քայլ է այդ հարուստ ժառանգության հանրայնացման ճանապարհին։ Միջոցառման ընթացքում առաջին անգամ կներկայացվեն Էպիգրաֆի և Գրականության և արվեստի թանգարանի համագործակցության արդյունքում ստեղծված բացիկներն ու էջանշանները՝ խորհրդահայ կինոազդագրերի վերատպությամբ։ Մուտքն ազատ է։ 📅 Օգոստոսի 1 🕧 19:00 📍 Հանրապետության 32 MUSÆUM Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 4-ը: Epigraph, the Museum of Literature and Arts, and the Rambalkoshe Cultural Foundation invite you to the opening of the exhibition «The Movies of Our Childhood», taking place on August 1 at 19:00 at the historic building located at 32 Hanrapetutyan Street. Organized as part of the «musæum» project, the exhibition presents a selection of film posters produced by the Hayfilm Film Studio and preserved in the…